Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրանիկ Քոչարյանը ներկայանում է ցուցակով (տեսանյութ)

Քաղաքականություն
rrr

Անդրանիկ Քոչարյանն այն մարդն էր, որն, ըստ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, հոկտեմբերի 27-ի գիշերը մի քանի զինվորականների անունով մի ցուցակով մտավ իր մոտ եւ պահանջեց նրանց նշանակել կառավարության անդամ: Ըստ Անդրանիկ Քոչարյանի, դա ճշմարտության մի մասն էր: Ցուցակի առկայության եւ նախագահի մոտ ցուցակով գնալու մասին Ռոբերտ Քոչարյանի հայտնած տեղեկությունը այդ օրերի վարչապետ խորհրդականը չի հերքում: Ինչու՞ էր պարոն Քոչարյանը հոկտեմբերի 27-ի երեկոյան կառավարության նոր անդամների եւ ուժայինների հրաժարականի պահանջի մասին ցուցակով ներկայանում հանրապետության նախագահին՝ բանակը յուրովի էր մտածում իրավիճակը հանգուցալուծելու մասին։ Անդրանիկ Քոչարյանը պատմում է, որ այդ պահին կառավարությունը պատանդի կարգավիճակում էր Նաիրի Հունանյանի խմբի ձեռքում, նախագահը պարտավոր էր քայլեր ձեռնարկել կառավարության բնականոն գործունեության համար։ Փոխարենը Քոչարյանը պետք է բանակի հրամկազմին ասի՝ ինչու՞ հնարավոր դարձավ ահաբեկչությունը, ովքե՞ր պետք է պատասխան տան դրա համար։ Հաջորդ օրը Պաշտպանության Նախարարություն եկել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Անդրանիկ Քոչարյանն ինքն է նրանց հրավիրել, որոնց մի մասին ի դեպ Ռոբերտ Քոչարյանն անվանել էր քաղաքական թափոն։ Ի դեպ, վարչապետի խորհրդականը համաձայն չէր Ռոբերտ Քոչարյանի այն մտքի հետ, որ 27-ի գործը հնարավոր է բացահայտել թաղայինի մակարդակով: Նրանք դրսից աջակցություն են ունեցել եւ պատահական մարդիկ չէին։ Հոկտեմբերի 27-ը քաղաքական սպանդ էր,-ասում է Անդրանիկ Քոչարյանը: Եվ այն ուղղված էր նրանց դեմ, ովքեր սպանվեցին: