Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիդիանի պատասխանը բնապահպաններին  

Քաղաքականություն
amulsar

Ամուլսարի ծրագիրը իրականացվում է միջազգային լավագույն փորձին և մեր բաժնետերերի՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի խիստ բնապահպանական և սոցիալական չափանիշներին համապատասխան: Ամուլարի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումը հրապարակվել է 2015 թ., իսկ վերանայված տարբերակը՝ 2016-ի մայիսին: Հայաստանի համար աննախադեպ բնապահպանական և սոցիալական գիտական այս հետազոտությունը իրականացվում էր ավելի քան 5 տարի: Հետազոտությանը մասնակցել են Հայաստանյան և արտերկրյա հեղինակավոր գիտական հաստատություններ և մասնագիտական ինստիտուտներ այդ թվում՝ Wardell Armstrong International, Golder Associates, TEC, Shared Resources, ERM, Քեմբրիջի համալսարանի բուսաբանական այգին, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտունը և կենդանաբանության ու հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը,  այլ հեղինակավոր ինստիտուտներ: Ավելի քան 1500 էջից բաղկացած հետազոտությունը տալիս է Ամուլսարի ծրագրի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները: 2015-16 թվականներին Լիդիան Արմենիան իրականացրել է ավելի քան 15 հանրային լսում, հանդիպումներ, քննարկումներ շրջակա համայնքներում և Երևանում: Համայնքների հարյուրավոր բնակիչներ, ինչպես նաև այն հասարակական կազմակերպությունները և փորձագետները, որոնք հետաքրքրված էին հարցերի պատասխաններով, մասնակցել են այդ քննարկումներին, տվել են հարցեր մեր մասնագետներին, առաջարկել են դիտողություններ և լուծումներ, որոնցից շատերը ընդունվել են ընկերության կողմից: Մենք աննախադեպ ջանքեր ենք գործադրել բաց հարթակ տրամադրելու համար: Կարելի է միայն ափսոսանք հայտնել, որ ծրագրի որոշ քննադատներ երբևէ չմասնակցեցին այդ քննարկումներին, ոչ մի անգամ հարց չուղղեցին մեր փորձագետներին և ոչ մի կառուցողական առաջարկ չարեցին և շարունակում են իրենց մտահոգությունները հայտնելու համար ոչ կառուցողական մոտեցում ընտրել: Նման դիրքորոշումը հազիվ թե հանգեցնի արդյունքի: Մենք հասկանում ենք, որ հանքարդյունաբերության հանդեպ կա վստահության մեծ պակաս, որը նախկին բացասական փորձի հետևանք է և որը սահմանափակում է կառուցողական երկխոսության հնարավորությունը: Բայց նաև փաստ է, որ ժամանակակից հանքարդյունաբերությունը այսօր դարձել է լավ կառավարվող, ապահով ու անվտանգ արդյունաբերության ճյուղ շատ երկրներում, ինչպես օրինակ Շվեդիան, Կանադան, Ավստրալիան: Լիդիանը Ամուլսարի ծրագրի միջոցով բերում է բնապահպանական կառավարման նոր մոտեցում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտ: Սա ոչ միայն 370 միլիոն դոլարի միջազգային ներդրում է, որը կապահովի հազարավոր ուղղակի և անուղղակի աշխատատեղեր: Ամուլսարը նաև կարևոր քայլ է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական և սոցիալական կառավարման նշաձողը բարձրացնելու ուղղությամբ: Ուզում ենք վերահաստատել բաց և կառուցողական երկխոսության միջոցով բոլոր հետաքրքրող խնդրները քննարկելու մեր պատրաստակամությունը: Մինչ այդ, վերջին շրջանում բարձրացված որոշ հարցերի վերաբերյալ մանրամասն պատասխաններին կարող եք ծանոթանալ այստեղ: