Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Սարգսյանը հիշում է իր ու Սերժ Սարգսյանի զրույցը (տեսանյութ)

Քաղաքականություն
FotorCreated-4

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն այսօր Եռաբլուրում պատասխանելով լրագրողների հարցերին՝ հիշեց փետրվարին Սերժ Սարգսյանի  հետ ունեցած զրույցը, որ կապված էր հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման հետ: «Ես ասացի, որ  դո՞ւ էլ էս մտածում, որ էդ 5-ն էին ու վերջ, ինքն ասաց՝ ոչ, էդպես չեմ մտածում։ Ես հարցրել եմ, իսկ ինչպե՞ս ես մտածում, ինքն ասել է՝ պահը կգա ՝ կասեմ։ Ավելին, ինքը ոչինչ չի արել, որ հոկտեմբերի 27-ի անջատված մասով որեւէ գործընթաց տեղի ունենա, ինքը արդեն 8 տարի է՝ նախագահ է , այդ ընթացքում բազմաթիվ գործընթացներ եղան, որոնց շուրջ կարելի էր Հոկտեմբերի 27-ի անջատված մասով գործը բացել եւ հասկանալ՝ կա՞ արդյոք արտաքին քաղաքական հետք, թե չկա, ներքաղաքական շահագրգռվածության կա՞ր, թե չկար: Էդ նույն դատական գործընթացը Սամվել Ուզունյանը 100 անգամ երկարացրել, արագացրել, դանդաղեցրել է, բազմաթիվ վկաների չի հարցաքննել: Ո՞վ է ճնշում գործադրել Սամվել Ուզունյանի վրա: Եղե՞լ է արդյոք նման ճնշում, ճնշումների՞ արդյունքում է, որ Սամվել Ուզունյանը հիվանդացել է: Եթե Սերժ Սարգսյանը սրանում շահագրգռված լիներ, այդ գործը կաներ, իրենք շահագրգռված չեն եւ դրանով է հիմնավորվում այն, ինչ մտածում է հասարակությունը իրենց մասին կենցաղային մակարդակով, ու դրա մեղավորը իրենք են, ոչ թե ես ու Ստեփան Դեմիրճյանը, որ բոլորին կասկածում ենք»,-ասաց Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով, քանի դեռ  չի բացահայտվել այս գործը՝ երկիրը ապագա չունի, բայց այդ բացահայտման համար լուրջ պոտենցիալ ուժեր են պետք: