Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Բախշյան. «Հոկտեմբերի 27-ն ուներ արտաքին հասցեատեր»

Քաղաքականություն
Anahit-Baxsjyan

Հոկտեմբերի 27-ի զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը վստահ է՝ հոկտեմբերի 27-ն ուներ արտաքին հասցեատեր. «Վազգեն Սարգսյանը վարչապետության օրոք հայտարարել էր, որ մենք տեր ենք մեր երկրին եւ մեր երկրի շահերից ելնելով ենք վարելու արտաքին քաղաքականությունը: Սա շատերին, մասնավորապես, Ռուսաստանին ձեռնտու չէր: Մենք այսօր տեսնում ենք ինչպես ենք կաթիլ առ կաթիլ կորցնում մեր ինքնիշխանությունը»։ Նրա կարծիքով, ամենակարեւոր կորուստը, որ արտաքին քաղաքականության դաշտում ունեցել ենք, հոկտեմբերի 27-ից հետո՝ Արցախի բանակցային սեղանից դուրսբերումն էր: «Հոկտեմբերի 27-ից հետո Արցախը դուրս մղվեց բանակցություններից, սա արդեն կորուստ էր, քանի դեռ այս երկիրը չի վերադարձել բանակցությունների սեղանի շուրջ, ոչ մի Մինսկի խումբ վստահելի չէ»,-ընդգծեց Ա. Բախշյանը: