Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերանայվել է գործարարի նկատմամբ կայացված 610 միլիոնի փոխհատուցման որոշումը

Հասարակություն
849d674126482541701bb75592774ea0

«Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի ժամանակ գործարար Արմեն Բունիաթյանը դիմել էր  ՀՀ նախագահին և վարչապետին հայտնելով, որ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից իր ընկերության/«Հայր և որդի Բունիաթյաններ» ՍՊԸ-ի,/ նկատմամբ կայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման որոշում և կիրառվել վարչական տույժ, ինչի վերաբերյալ իր անհամաձայնությունն էր հայտնել և  խնդրել ուսումնասիրել գործը: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ բնապահպանության նախարարի մոտ կազմակերպվել  է վարչական կարգով բերված  բողոքի քննարկում, որի արդյունքում նախարարի կողմից կայացվել է որոշում` անվավեր ճանաչել «Հայր և որդի Բունիաթյաններ» ՍՊԸ-ի նկատմամբ 610 միլիոն դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ 2016 թվականի օգոստոսի 5-ի որոշումը: Կիրառած 300,000 դրամ վարչական տույժի որոշումը թողնվել է անփոփոխ: