Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերքում են «Սասնա ծռեր»-ի անդամի՝  44 օր հացադուլում գտնվելու փաստը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
կալանավոր

Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հերքում է այն լուրը, թե «Սասնա ծռեր» խմբի գործով կալանավորվածներից մեկը 44 օր գտնվել է հացադուլի մեջ եւ քաշը հասել է 30 կգ-ի: «Իրականությանը չի համապատասխանում»,- «Ա1+»-ին ասաց Գոռ Ղլեչյանը: Հիշեցնենք, որ այսօր այդ մասին հայտարարել էր «Սասնա ծռեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյանը՝ նշելով, որ  նրան որեւէ  իրավաբանական օժանդակություն չի ցուցաբերվել:  Իսկ հիմա փորձում են ճշտել, թե ով է նա: Ըստ Եղիշե Պետրոսյանի՝  դա այդքան էլ հեշտ չէ, քանի որ ընտանիքի անդամներին չեն թույլ տալիս նրանց տեսակցել: