Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄանՅու»-ի ֆաները բացատրություն են պահանջում Մոուրինյոյից Մխիթարյանի համար

Սպորտ
sport-mxitaryan

«Մխիթարյանն արդեն առողջ է: Ժոզե, դուք կարո՞ղ եք մեզ ազնվորեն ասել, թե ինչու նա չի կարող մասնակցել Անգլիայի լիգայի խաղին: Անգամ Անիչեբեն է նման հնարավորություն ստանում», - անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն այսօր նման հարցով դիմել են թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Պորտուգալացի մասնագետի վերաբերմունքը Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ վերջին ժամանակաշրջանում զայրույթ է առաջացրել «ՄանՅու»-ի երկրպագուների շրջանում: Բանն այն է, որ գլխավոր մարզիչը արդեն մեկուկես ամիս է՝ պարզապես չի նկատում Հենրիխ Մխիթարյանին եւ նրան խաղալու հնարավորություն չի տալիս: Երկրպագուների համբերության բաժակը լցվել է երեկ, երբ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ ժամանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ գավաթային հանդիպմանը, սակայն այդպես էլ չի ընդգրկվել խաղի հայտացուցակում: Հայ ֆուտբոլիստին չխաղացնելու հարցին սկսել են անդրադառնալ նաեւ նախկին ֆուտբոլիստները: Մասնավորապես՝ Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Պոլ Մերսոնը «Սկայ Սպորտ» հեռուստաալիքով ասել է, որ Հենրիխ Մխիթարյանը ոչնչով չի զիջում Զլատան Իբրահիմովիչին ու Պոլ Պոգբային եւ նա պետք է մշտապես ընդգրկվի թիմի մեկնարկային կազմում: Անգլիացի սպորտային հոգեբան Կերի Կուպերն այդ կապակցությամբ նշել է, որ Ժոզե Մոուրինյոն չպետք է իրեն հեռու պահի ֆուտբոլիստներից, ավելի շատ շփվի նրանց հետ, հակառակ դեպքում նրան սպասվում մեկուսացում եւ  նորանոր խնդիրներ: