Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գյումրի-Մոսկվա թռիչքի 10 հազարանոց տոմսերն իրատեսական են» (տեսանյութ)

Քաղաքականություն
qaxaviacia

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կողմից նոյեմբերի վերջից իրականացվելիք Գյումրի-Մոսկվա թռիչքի ինքնաթիռների 20 դոլար արժեցող  տոմսերը սահամանափակ են լինելու: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո հայտարարեց քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը ու հաստատեց, որ այդ գնով տոմսեր ձեռք բերելն իրատեսական է. «Այդ 10 հազար դրամի մասին շատ էր քննարկվում: Երբ մենք հայտարարեցինք, որ սկսած 10 հազար դրամից է՝ այո, այդպես էլ կա: Դուք կարող եք մտնել «Պոբեդա» ավիաընկերության կայք-էջը եւ տեսնել, որ իր կողմից սպասարկվող ուղղությունները սկսվում են 999 ռուբլուց: Եթե չեմ սխալվում, դա կազմում է 7500 դրամին մոտ գումար: Այո, ես կարծում եմ եւ վստահ եմ, որ այդ ուղղության վրա տոմսերը լինելու են նաեւ այդ գնով»: Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը դժվարացավ ասել, թե կոնկրետ որքան տոմս կվաճառվի այդ գնով, բայց բացատրեց բյուջետային ավիաընկերությունների աշխատանքի տրամաբանությունը. «Իրենք վաճառում են տոմսերը սկսած ինչ-որ գումարից, մինչեւ ինչ-որ գումար: Պարզապես վերեւի շեմը չի լինի այս դեպքում բարձր, քանի որ Գյումրու Շիրակ օդանավակայանի առավելությունը պետք է կայանա նրանում, որ լինի ավելի մատչելի եւ այլ տրամաբանության մեջ տոմսեր առաջարկվի»: Հարցին հնարավո՞ր է արդոք, որ Գյումրու օդանավակայանը դառնա Քութայիսիի օդանավակայանի նման, մատչելի գներով տոմսեր առաջարկող օդանավակայան, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Դե եթե հիմա Գյումրիի Շիրակ օդանավակայանը, մեր ասած ձեւաչափով, «Պոբեդա» ավիաընկերության մուտքով, սկսի վաճառել տոմսեր 10,000 դրամով, սա կլինի պատասխան ձեր հարցին»: Նա նաեւ անդրադարձավ մարդկանց այն կասկածանքներին, թե հնարավոր չէ նման գնով տոմս գնել. «Ասում են 10,000 դրամով ոնց կարա տենց բան լինի, հաստատ մի վատ բան կա էդտեղ, մենք միշտ փորձում ենք վատ բան գտնել, լավ բան ի մեջ: Բայց որ մեր հարեւանն ասում է, որ Միլանից թռել է Դյուսելդոլֆ 30 եվրոյով, բոլորս ուրախանում ենք: Մի քիչ եկեք իրատես լինենք»: