Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն հիմնարկ չէ. Գ. Սահակյանը՝ «մշտնջենական հարցի» հեղինակին (տեսանյութ)

Քաղաքականություն
1GwGlbD6x9A

ԱԺ-ն այսօր մեկ րոպե լռությամբ հարգեց հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը: Անցնելով օրակարգին՝ մինչ քվեարկությունները, վարման կարգով հանդես եկավ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը՝ հայտարարելով. «Պարոն Սահակյան, ուզում եմ դիմել ձեզ՝ որպես մեր հիմնարկի ղեկավար, խնդրել ու պահանջել, որ դուք բացատրություն պահանջեք ու ստանաք հետեւյալի մասին՝  հոկտեմբերի 25-ին ես հայտարարություն եմ արել մի կոնվենցիայի մասին, որի հեղինակը ես եմ։ Այն բխում է պետության շահից ու չէր անդրադառնում ներքաղաքական իրավիճակին: Հարցս մշտնջենական է՝ Հանրային հեռուստատեսությունն ինչո՞ւ է հանել այդ հայտարարությունս, արդյոք կա՞ն Հանրայինում ծվարած ազգային շահը ոտնահարող անձինք: Վերջապես այս հարցի պատասխանը կարելի՞ է  ստանալ»: Դահլիճը սկսեց աշխուժանալ, լսվեց ծիծաղ: «Արտահերթ բան եք ասում ինձ՝ որպես հիմնարկի ղեկավարի, ուզում եմ ձեզ ասել, որ ԱԺ-ն հիմնարկ չէ: Հարկավոր է  այդ մասին հարցնել հենց Հանրային հեռուստատեսությունից»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ավելի ուշ խմբագրությունը պարզաբանում ստացավ այս առնչությամբ. «Չնայած որ հիմնարկ բառի բառարանային բացատրությունը ասում է, որ հիմնարկը դա՝ կառավարման, տնտեսության, առևտրի և որևէ բնագավառ վարող կազմակերպություն է՝ որոշ հաստիքներով ու վարչությամբ (http://bararanonline.com/%D5%B0%D5%AB...), այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավոր Տ. Ուրիխանյանի հարցին պատասխանելիս հայտարարեց, որ Ազգային Ժողովը հիմնարկ չէ, ինչն առաջացրեց դահլիճում նստածների զարմանքը»։