Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նախարարը խաբել է տնօրենին, տնօրենն էլ՝ մեզ» (տեսանյութ)

Հասարակություն
UKbyJxIKYnM

1700 աշխատակիցներին աշխատանքից ազատելուց հետո էլ «Նաիրիտ» գործարանի ֆինանսական խնդիրները չեն լուծվել: «Հոկտեմբերը վերջանում է, չորրորդ ամիսն է՝ 261 հոգի  աշխատավարձ չի ստացել: Խոստացել էին, որ երկու ամսվա աշխատավարձ պետք է տային, չեն էլ ասում, թե երբ կլինի:  Կլինի՞,  չի՞ լինի»,- ասաց «Նաիրիտ»-ի արհկոմի նախագահ Հրաչ Թադեւոսյանը: Այսօր առավոտյան ժամը 8.30-ից «Նաիրիտ» գործարանի աշխատողների մի մասը հավաքվել էր Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության շենքի դիմաց եւ պահանջում էին հանդիպում նախարար Աշոտ Մանուկյանի հետ: Նախարարի հետ հանդիպելու ապարդյուն փորձերից հետո  աշխատակիցները  որոշեցին շարժվել դեպի կառավարության շենք, որտեղ ընթանում էր  գործադիր մարմնի նիստը: Այստեղ նրանք բարձրաձայն  վանկարկում էին «Մանուկյան», «Աշխատավարձ»։ Նաիրիտցիներից շատերը տեսախցիկի առաջ հրաժարվում էին մանրամասներ ներկայացնել՝ վախենալով, որ կարող են ազատվել աշխատանքից: