Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Ռուբեն Հովսեփյանը

Կարևոր լուրեր Հասարակություն
Ruben_Hovsepyan

Կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը։ 1962 թվականին ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը։ 1982-1987 թվականերին եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիր, 1988-1989 թվականերինՀԳՄ քարտուղար, 1989 թվականից՝ «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2014)։ Նրա պատմվածքներն ու վիպակները հատկանշվում են արծարծվող թեմաների արդիականությամբ [«Որոնումներ», 1965, «Երկու վիպակ: Ճիչ: Հայոց թաղ», 1970, «Հնձան», 1972 (համանուն կինոնկար, 1973), «Ամենատաք երկիրը», 1977 (համանուն կինոնկար, 1983), «Երկար, հրաշալի օր», 1980, «Ճայերը», 1980 (ժողովածուներ)]: Թարգմանել է Լև Տոլստոյիստեղծագործություններից, Գ.Գ. Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»: ՀԳՄ Դ. Դեմիրճյանի անվան մրցանակ (1980)։ Պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Ռուբեն Հովսեփյանը հրաշալի զգում էր ժամանակն ու իրականությունը` ձգտելով դրանք առավել ճշմարտացի ու անմիջականորեն արտացոլել գրական ստեղծագործության միջոցով, իրեն հատուկ խորաթափանցությամբ: Ժամանակակից հայ գրականության ինքնատիպ դեմքերից մեկը լինելուց բացի նա նաեւ բարձրակարգ թարգմանիչ էր, ում շնորհիվ հայալեզու ընթերցողին  հասու են դարձել համաշխարհային գրականության շատ գոհարներ: Նա նաեւ մի շարք հայտնի ֆիլմերի համար գրված սցենարների հեղինակ է: Ռուբեն Հովսեփյանի թողած գրական ժառանգությունը մնայուն հիշողություն է, որը նրա լուսավոր մարդկային կերպարի հետ մշտապես ուղեկցելու  է նրան ճանաչողներին »: Ազգային ժողովի նախագահն իր ցավակցության եւ մխիթարանքի խոսքերն է հղել Ռուբեն Հովսեփյանի ընտանիքին, հարազատներին եւ նրա գրականությունը գնահատողներին: