Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարված ավտոբուսի ուղևորները կառավարությունից օգնություն կստանան

Հասարակություն
bus1

2016 թվականի հոկտեմբերի 14-ին վթարված Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի ուղեւորները կառավարության պահուստային ֆոնդից կստանան դրամական օգնություն՝ ընդհանուր 10 մլն դրամի չափով: Վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1,5 մլն դրամ, հիվանդանոցներում բուժումը շարունակող  առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700հազ. դրամ, հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազ. դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազ. դրամ: Հիշեցնենք, հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա վթարվել էր Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը, ինչի հետեւանքով զոհվել էր 5 ուղեւոր, նրանցից 2-ը ՀՀ քաղաքացի էին: