Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոմիտաս, Եկմալյան, Սաթյան ԱՄՆ-ում՝ ՀՀ անկախության 25-ամյակին

Հասարակություն
rk

Պրովիդենսի «Եգավյան» հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո և համերգ՝ նվիրված Հայաստանի Անկախության 25-ամյակին։ Երեկոյին ներկա էին հայ և ամերիկացի քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ, հոգևորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ ։ Ներկաներին իր ողջույնի և շնորհավորական խոսքն ասաց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուչությունից Տիգրան Սամվելյանը, որը բարձր գնահատեց անկախության նվաճումները, տնտեսական և մշակութային կապերի ընդլայնումը, ինչպես նաև սփյուռքի հետ կապերի ամրապնդումը։ Համերգային ծրագրին, որը նախապատրաստված էր Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ,  հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ՝ ելույթ ունեցավ «Բոստոնյան» վոկալ երգչախումբը։ Հնչեցին Կոմիտասի, Եկմալյանի, Կոտոյանի, Սաթյանի, Մավիսակալյանի, Պետրոսյանի, Վարդազարյանի, Երզնկյանի ստեղծագործությունները։ «Բոստոնյան» երգչախմբում ընդգրկված էին ամերիկացի երգիչներ, որոնք մեծ վարպետությամբ կատարեցին մեր հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։   ՌՈԲԵՐՏ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Նյու Յորք