Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոկտեմբերի 27՝ սեւ օր. Տեսանյութեր «Ա1+»-ի արխիվից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
c0196fc1479495bba1c0ab910c211ed1-472x265

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, բայց 17 տարի առաջ, գլխատվեց Հայաստանի իշխանությունը. մի խումբ ահաբեկիչներ՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, թափանցեցին ՀՀ Ազգային ժողով, որտեղ տեղի էր ունենում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը եւ գնդակահարեցին գործադիր եւ օրենսդիր իշխանության առաջին դեմքերին։ Պետական լրատվամիջոցները ավելի քան 5 ժամ չէին հաստատում իշխանության առաջին դեմքերի սպանության փաստը: Միայն երեկոյան ժամը 22-ից հետո, նախագահականից տարածվեց հաղորդագրություն՝ հաստատում են, որ կան զոհեր եւ վիրավորներ: Սպանվածների դիակները խորհրդարանի շենքից դուրս բերվեցին միայն ուշ երեկոյան: Մինչ այդ, ահաբեկիչները որոշակի պահանջներ էին ներկայացնում ու անընդհատ կանչում այդ ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նաիրի Հունանյանի հետ միայնակ, դեմառդեմ հանդիպեց այն ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ մինչ օրս հայտնի չէ, թե ի՞նչ են խոսել։ Պատանդները ազատ արձակվեցին միայն հոկտեմբերի 28-ի առավոտյան, ահաբեկիչները ստանալով անվտանգության երաշխիքներ, հանձնվեցին եւ տեղափոխվեցին Ազգային անվտանգության մեկուսարան: Այսօր ոչ ոք չի հավատում, որ ահաբեկիչները գործել են ինքնուրույն՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը լիովին չի բացահայտվել: 17 տարի անց հասարակությանը հայտնի է այնքան, որքան հայտնի էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին: Այստեղ ձեզ ենք ներկայացնում տարբեր տարիների Ա1+-ի պատրաստած ռեպորտաժները այդ օրվա մասին.... https://youtu.be/gX1-OVXPjW4   https://www.youtube.com/watch?v=ya4VhkKcfic   https://www.youtube.com/watch?v=pe0ruyPFjrQ https://youtu.be/isTXihk75cw   https://youtu.be/ei-4abXVC_c   https://www.youtube.com/watch?v=sXhfxfSzCLo