Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ  պատանի շախմատիստները Բաթումում պայքարում են աշխարհի չեմպիոնության համար

Սպորտ
vrastan

Այսօր կայացած 7-րդ տուրում, ավաղ, մրցանակային տեղերին հավակնող մեր շախմատիստները անհաջող հանդես եկան: 12-ամյա Մամիկոն Ղարիբյանը եւ 8-ամյա Նիկոլայ Հովյանը, որոնք 4-ական միավոր ունեին, ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները եւ նահանջեցին 26-29-րդ տեղեր: Նույնպիսի արդյունք ունի նաեւ 10-ամյա Արսեն Դավթյանը, որն այս տուրում հաղթանակ տարավ: Նա առայժմ զբաղեցնում է 37-րդ տեղը: Աղջիկների մրցաշարում հաջող է հանդես գալիս 12-ամյա Մարիան Մկրտչյանը, որը չնայած խաղաղ դաշն կնքեց այս տուրում, սակայն վաստակեց 5,5 միավոր եւ պահպանեց իր դիրքը 4-րդ հորիզոնականում: Վաղը տեղի կունենան 8-րդ տուրի պարտիաները: Մամիկոն Ղարիբյանին կրկին ադրբեջանցի մրցակից է բաժին հասել: Արսեն Դավթյանը կմրցի Չինաստանի, իսկ Նիկոլայ Հովյանը՝ Ուկրաինայի պատվիրակի հետ:  Մարիամ Մկրտչյանի առաջիկա մրցակիցը Հնդկաստանից է: Մեր շախմատիստները պետք է անպայման հաղթանակ տոնեն վաղը, որպեսզի շարունակեն պայքարը մեդալների համար: