Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Իտալիայում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
14615732_10154325287853110_6555813764241716940_o

Իտալիայի Պերուջա քաղաքից 66 կիլոմետր դեպի արևելք 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժը զգացվել է նաև մայրաքաղաք Հռոմում: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով իտալական աղբյուրը, ստորգետնյա ցնցումները գրանցվել են 19:11-ի դրությամբ տեղի ժամանակով (երևանյան` 21:11): Ցնցումների տևողությունը մի քանի վայրկյան է կազմել: Օջախը գտնվել է 9 կմ խորությունում: Իտալական գործակալությունները նշում են, որ տուժած շրջաններում կտրվել են էլեկտրահաղորդակցության լարերը, տներում և այլ կառույցներում լույս չկա: Բնակիչները հեռացել են տներից և դուրս են եկել փողոցներ: Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չի ստացվել: Փրկարարներն աշխատում են վնասի չափը գնահատելու ուղղությամբ: 14612525_10154325285728110_717824253857903900_o 14876447_10154325287523110_6890788586799658832_o