Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Քուվեյթում

Պաշտոնական
6804_hqh

 
  Հոկտեմբերի 25-ին Քուվեյթի «Մարինա» հյուրանոցի «Սալվա Սաբահ» սրահում տեղի ուենցավ Քուվեյթում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին, որին մասնակցում էին Քուվեյթի արտգործնախարարության, տեղական իշխանությունների,գործարար շրջանակների և կառավարող Ալ-Սաբահ ընտանիքի ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, քուվեյթահայ համայնքի և ԶԼՄ ներկայացուցիչներ: Ընդունելության գլխավոր հյուրն էր Քուվեյթի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, տիկին Հինդ Սուբեյհ Ալ-Սուբեյհը: Ներկաներին ուղղված իր խոսքում Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը խոսեց Հայաստան - Քուվեյթ երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակի և առաջիկա ծրագրերի մասին, անդրադարձավ Քուվեյթի հետ տարբեր ոլորտներում կատարված աշխատանքներին և փոխգործակցության խորացման հեռանկարներին: ՀՀ դեսպանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու բարձր գնահատեց քուվեյթահայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների կամրջման գործում: Միջոցառմանը դաշնամուրի և ջութակի նվագակցությամբ հնչեցին հայ երգարվեստի դասական և ժամանակակից ստեղծագործություններ, ցուցադրվեց Հայաստանի մասին պատմող տեսաֆիլմ: Քուվեյթում ՀՀ դեսպանության կազմակերպած ընդունելությունը լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցներով: 6802_hq