Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոսքը նախարարության ուսումնական կենտրոն ՊՈԱԿ –ի մասին է. ֆիննախ

Պաշտոնական
index1

Հոկտեմբերի  26-ին Ազգային ժողովում լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից հարց  է հնչել  ՀՀ  Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին,  թե ինչ եք պատրաստվում անել Ձեր ուսումնական կենտրոնի հետ և արդյոք պատրաստվում եք այն վաճառել: Ի պատասխան՝ Ֆինանսների նախարարը տեղեկացրել է. «քանի որ նախարարության ենթակայության տակ գտնվող ուսումնական կենտրոնը հանդիսանում է ՊՈԱԿ, հետեւաբար այն չենք կարող վաճառել, սակայն  ՊՈԱԿ –ը  վերաիմաստավորել, այդ թվում նաեւ լուծարել՝  քննարկվում է» : Հետագայում,  լրատվամիջոցները ասվածը վերագրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնին, որը ներկայումս չի գտնվում ՀՀ  Ֆինանսների նախարարության ենթակայության ներքո: Դիլիջանի հիշյալ կենտրոնը եղել է ՀՀ Ֆինանսների նախարարության ենթակայության տակ միայն այն ժամանակահատվածում, երբ ՊԵԿ-ը միացված է եղել նախարարությանը: Կառույցների տարանջատման արդյունքում՝  Դիլիջանի ուսումնական կենտրոնը ՊԵԿ –ին պատկանող այլ գույքի հետ միասին 2016 թվականի մարտի 17-ի  կառավարության N 329-Ն որոշմամբ վերադարձվել է ՊԵԿ –ին : Հետեւաբար ակնհայտ  է, որ Ֆինանսնսերի նախարար Վարդան Արամյանը, խոսելով ուսումնական կենտրոնի մասին, չէր կարող խոսել այլ գերատեսչությանը պատկանող ուսումնական կենտրոնից և բոլոր մեկնաբանությունները տրվել են ներկայումս գործող  ՀՀ  ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն ՊՈԱԿ –ի վերաբերյալ: Պարզաբանման կարիք ունի նաեւ զրույցի ԾԻԳ-երին վերաբերող հատվածը , որտեղ ևս թյուրըմռնում է տեղի ունեցել: Ծրագրեր իրականացնող թվով 13 գործակալությունները բոլորը վերագրվել են ՀՀ Ֆինանսների նախարարությանը, մինչդեռ դրանք գործում են ՀՀ կառավարության ներքո : ՀՀ Ֆինանսների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյան