Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանը նկատողություն արեց մորը (տեսանյութ)

Հասարակություն
carukyan-2

Այսօր ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ներկա գտնվեց «Հայաստան-Ռուսաստան-Իրան»  արդյունաբերական ցուցահանդեսի բացմանը, որի ընթացքում շրջեց հայ եւ արտասահմանցի արտադրողների տաղավարներով: Ծառուկյանի աչքից չվրիպեց իր մոր՝ Ռոզա Ծառուկյանի տաղավարը, որտեղ ներկայացված էր «Մուլտի Ագրո» ընկերության արտադրանքը: Գագիկ Ծառուկյանը կես-կատակ, կես-լուրջ նկատողություն արեց տիկին Ռոզային՝ ասելով. «Մեղրդ լավը չէ: Պիտի սպիտակը դնեիր, հինն ես դրել՝ մեկ, քո ճոխության հետ չի համապատասխանում՝ երկու: Գիտես՝ քո տղան արդարացի է, ճիշտը պետք է ասի»: Սրան ի պատասխան՝ Ռոզա Ծառուկյանը նշեց. «Շատ ընտիր մեղր է, շաքարով չէ, բնական է: Մեր մասնագետներին հանձնարարի, որ լավ մեղր արտադրեն»: Գործարարն, ամեն դեպքում, նշեց, որ մասնակցությունն արդեն լավ է, բայց պետք է որակը բարձրացնել. «Դուք պետք է կարողանաք տիկին Ռոզայի պատիվը բարձր պահել: Նա ձեզ այդքան հնարավորություն է տվել: Տիկին Ռոզան եթե ինքը կազմակերպեր, որ միշտ կազմակերպում է, նմանատիպն աշխարհում չէր լինի, բայց այսօր սազական չէ իրեն»: Մանրամասները՝ տեսանյութում: