Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ մատակարարվող կարտոֆիլի հարցը՝ ԱԺ-ում (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց ՊՆ-ին մատակարարվող կարտոֆիլի հարցը: «Մատակարարողները գյուղացիներից գնում են կարտոֆիլը 45 դրամով եւ զորամասին են հանձնում 84-104 դրամով:  Եթե  տեսնում եք՝ տարբերությունը մեծ է: Բայց արդյունքում բոլոր գործերն անում են գյուղացիները կամ զինվորները: Թե պահեստավորումը, թե բեռնելը ու բեռնաթափելը, մթերողը ոչինչ չի անում: Ու հիմա փաստացի գյուղացին շահույթ չի ստանում»: Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա նախ վստահեցրեց, որ կարտոֆիլի, կաղամբի եւ գազարի պարագայում մատակարարողը, ավելի շատ աշխատանք է կատարում՝ պահեստավորում է, քանի որ ԶՈՒ-ն միանգամից չի ընդունում այդ մթերքը. «Հանձնելու գումարը, դուք ճիշտ ասացիք, 84-104 դրամ է, դա կախված է նրանից, թե ինչ հեռավորության վրա  է գտնվում զորամասը: Ինչ վերաբերում է զինվորներին, եթե մի զորամաս գիտեք, որտեղ զինվորը կարտոֆիլ է տեղափոխում ասեք,մեզ էլ է հետաքրքիր, դա պատժելի է»: Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ պահեստավորումն ամբողջությամբ գյուղացու վրա է. «Հիմա ես ասում եմ, այնպես լինի, որ արդարացի լինի: էդ մարդիկ վարկի տակ են, այնպես անենք, որ շարունակեն հողագործությամբ զբաղվել; Այս գումարը արդարացի տեղաբաշխելու խնդիր կա»: Վիգեն Սարգսյանը կրկին արձագանքեց. «Երբ է վերցնում մատակարարը գյուղացուց՝ դա նրանց  խնդիրն է, մենք պետք է այնպես անենք, որ մատակարարը գերշահույթ չունենա: Մենք առաջարկել ենք գյուղնախարարի հետ միասին, գյուղացիներին, որ իրենք էլ մասնակցեն մատակարարման մրցույթներին, բայց նրանք պետք է հասկական, որ միայնակ, միայն իրենց ապրանքը՝ 100 կգ կամ 500 կգ կարտոֆիլը,  չեն կարող վաճառել, որեւէ խոշոր  ընդունողի»: