Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Խաչատրյանի օրոք կառուցված մի քանի միլիոնանոց շենքը կհանձնվի պետությանը. ՀԺ

Հասարակություն
95946

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վստահեցնում է, որ նախարարությանը կից ծրագրերի իրականացման գրասենյակները համախմբելու են: «Գնալու ենք, որպեսզի նույն ԾԻԳ-երն իրենց առաջ դրած խնդիրները կատարեն ավելի օպտիմալ՝ օգտագործելով իրենց ձեռքի տակ եղած ռեսուրսները»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարարը: Armtimes.com-ի հարցին, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնին, քանի որ մամուլում գրվեց, որ վաճառվելու է այն, Վարդան Արամյանը պատասխանեց. «Ոչ թե դա հանելու ենք վաճառքի, մենք քննարկում ենք, իհարկե, տարբերակները: Մենք ունենք նաեւ Էկոնոմիկա ամսագիր, որը ֆինանսավորում ենք: Ես, իհարկե, ցանկացած քայլ անելուց առաջ լսում եմ շահագրգիռ կողմերի կարծիքները, բայց բոլորին տալիս եմ մեկ հարց՝ խնդրում եմ ինձ պատասխանեք, այն գումարներ, որոնք ծախսվում են ձեզ վրա, ի՞նչ արդյունավետություն ենք մենք ստեղծում տնտեսության վրա, ովքե՞ր են օգտվում ձեր ծառայություններից եւ արդյո՞ք այդ ծառայությունները մասնավորի կողմից չեն մատուցվում»: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում