Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչատրյանական փոխադրումները՝ մի ժողովածուով

Մշակույթ
aram-1

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նոյեմբերի 9-ին ժամը 18:00-ին տեղի կունենա մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունների` դաշնամուրային տրիոյի համար փոխադրումների նոտաների ժողովածուի շնորհանդեսը: «Փոխադրումներն արվել են Խաչատրյանի անվան տրիոյի խնդրանքով, մեր կատարմամբ հնչել են աշխարհի տարբեր բեմերում: Համերգներից հետո մեզ միշտ մոտեցել են ու խնդրել են նոտաներ տրամադրել: Միտք առաջացավ հրատարակել դրանք: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` հրատարակվել է գրքի 300 օրինակ: Այն կբաժանվի երաժշտական հիմնարկներին, ինչպես նաև առկա կլինի վաճառքում: Մենք այն կտարածենք նաև մեր արտասահմանյան համերգների ընթացքում»,-տեղեկացնում է տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը: Փոխադրումները կատարվել են Ավետիք Պիվազյանի և Ռուբեն Ասատրյանի կողմից: Հեղինակները հարազատ են մնացել բնագրերի խաչատրյանական նրբերանգներին և գեղարվեստական յուրահատկություններին: Գիրքը հրատարակվել է «Կոմիտաս»հրատարակչությունում: «Փոխադրումներ դաշնամուրային տրիոյի համար» ժողովածուի շնորհանդեսին զուգահեռ նույն օրը` նոյեմբերի 9-ին Խաչատրյանի տուն-թանգարանի համերգայի նդահլիճում կբացվի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Էլիբեկյանի «Նվիրում Արամ Խաչատրյանին» խորագրով ցուցահանդեսը: aram