Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վնուկովո»-ում Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի շարժիչը թռիչքից առաջ այրվել է

Հասարակություն
58.thumb_

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում հենց թռիչքուղում այրվել է «Յուտեյր» ավիաընկերության Մոսկվա-Երևան ուղևորատար ինքնաթիռի շարժիչը։ Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր՝ 02.00-ի սահմաններում։ Այս մասին տեղեկանում ենք tvzvezda.ru-ից։ Ուղևորներն այդ ժամանակ գտնվել են ինքնաթիռի սրահում։ Վախեցած մարդկանց արագ տարհանել են։ Դեպքի վայր ժամանած հրշեջները հանգցրել են կրակը։ Ուղևորները Հայաստան են թռել այլ օդանավով և վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ «Վնուկովո» օդանավակայանում աշխատում են արտակարգ ծառայությունները, փորձում են պարզել հրդեհի առաջացման պատճառները։