Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԿՀ. 352 դատապարտյալ կրթություն է ստացել կալանավայրում, վերջին երկու տարում

Քաղաքականություն
unnamed-27

Դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված համալիր միջոցառումների վիճակագրություն «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցության արդյունքում «Աբովյան», «Սևան», «Կոշ», «Արթիկ», «Վանաձոր», «Արմավիր», 2014-2016թթ. ընթացքում իրացվել է շուրջ 352 դատապարտյալի կրթական իրավունքը ինչպես հանրակրթական, մասնագիտական՝ արհեստագործական, այնպես էլ բարձրագույն և հետբուհական: 2014թ-ին                                                     -                       148, որից՝

  • Հանրակրթական                                                 -           78
  • Մասնագիտական՝ արհեստագործական -           65
  • Բարձրագույն, հետբուհական -           5
2015թ-ին                                                     -                       121, որից՝
  • Հանրակրթական                                                 -           71
  • Մասնագիտական՝ արհեստագործական -           44
  • Բարձրագույն, հետբուհական -           6
2016թ-ի 9 ամսում                                              -                       83
  • Հանրակրթական -           65
  • Մասնագիտական՝ արհեստագործական -           10
  • Բարձրագույն, հետբուհական -           8
2015թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների  գրադարանները ստացել են շուրջ 2500 կտոր գեղարվեստական և մասնագիտական գրականություն Ազգային գրադարանի, <<Գրքի և հրատարակչության գործի կենտրոն>> ՊՈԱԿ-ի և այլ անձանց կողմից: Ընդհանուր առմամբ 2014-2016թթ-ին 12 ՔԿՀ-ներում կազմակերպվել են թվով 669 միջոցառումներ (2014թ-ին՝ 254, 2015թ-ին՝ 196, 2016թ-ին՝ 167), որոնց մասնակցել են 18.681 կալանավորված անձինք և դատապարտյալներ՝ 2014թ                                     -           5.929, 2015թ                                     -           6.557, 2016թ-ի 9 ամսում             -           6.195 Դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, սոցիալական վերականգնման արդիական և արդյունավետ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով, ինչպես նաև «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համատեղ՝ ա) տարաբնույթ աշխատանքներում ներգրավվել են 1107 դատապարտյալներ, որոնցից՝ 2014թ-ին                             -                       469 2015թ-ին                             -                       513 2016թ-ի 9 ամսում           -                      576 (որից 215-ը՝ իրենց ցանկությամբ առանց վարձատրության) բ)  ինքնագործ միավորումներում ներգրավվել է 774 անձ, որից՝ 2014թ-ին                             -                       285 2015թ-ին                             -                       278 2016թ-ի 9 ամսում                      -                       276 Հարկ է  նշել նաև, որ 2016թ-ի 9 ամիսների ընթացքում արհեստագործական հատուկ 2 ամսյա դասընթացներ են անցել ևս 55 դատապարտյալներ (խեցեգործության, ռուսաց լեզվի, ծնողավարման հմտությունների, վարսահարդարման և այլն), որոնց բոլորին տրվել են համապատասխան վկայականներ:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին   unnamed-1   unnamed-3 ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին