Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավական գնահատական չեն տալիս ոստիկանական բռնության փաստին. ՀՔԱ

Հասարակություն
image-8

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ 2016 թ. մայիսի 17-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանից ՄԻԺԻ ՀԿ հիմնադիր Արմինե Առաքելյանին բռնությամբ հոգեբուժարան տեղափոխելու և այնտեղ վերջինիս խոշտանգելու դեպքի առթիվ 2016 թ. հունիսի 22-ին ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ հիմք ընդունելով Ա. Առաքելյանի՝ 1in.am լրատվական կայքին տված հարցազրույցը՝ հոգեբուժական հաստատությունում իրեն ծեծելու վերաբերյալ: Նույն հարցազրույցում Արմինե Առաքելյանի կողմից արված մեկ այլ հայտարարության ուղղությամբ, համաձայն որի՝ իրավապահները բռնության գործադրմամբ են իրեն դուրս հանել ավազանից և ձեռքերը ոլորելով՝ ձեռնաշղթաներ հագցրել, ինչը վերահաստատել է նաև հարուցված քրեական գործի շրջանակում տեղի ունեցած հարցաքննության ժամանակ, պատկան մարմինները միջոցառումներ չեն ձեռնարկել: Ամբողջական հոդվածն՝ այստեղ