Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԻՆ-ը զգուշացնում է՝ որոշ ճանապարհների մերկասառույց է

Հասարակություն
snow-road

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները: Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր (Ջաջուռի ոլորանների հատված) ավտոճանապարհներին և Վարդենյանց լեռնացքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ  դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է: