Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ հայտարարությունը. արտգործնախարարները կնախապատրաստեն նախագահների հանդիպումը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
19652_b

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Էնդրիուն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարություն են տարածել հոկտեմբերի 23- 25-ը տարածաշրջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԵԱՀԿ գրասենյակից։ Համանախագահները հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների և արտգործնախարարների, ՀՀ նորանշանակ պաշտպանության նախարարի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ: Այցի նպատակն ապրիլյան աննախադեպ բռնություններից հետո ստեղծված իրադրության քննարկումն էր և բանակցային գործընթացում դիրքորոշման հստակեցումը:   Հանդիպումների ժամանակ կողմերը հաստատել են, որ իրավիճակը հարաբերական հանգիստ է: Համանախագահներն ընդգծել են, որ հրադադարի ռեժիմի պահպանումը ապահովում է ընթացող բանակցությունների անհրաժեշտ հիմքը և կարևորել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունած որոշումների լիակատար իրականացումը: Համանախագահները նաև քննարկել են ներկա աշխատանքային առաջարկները` հասնելու առարկայական բանակցությունների հանուն տևական խաղաղության: Նախագահներից յուրաքանչյուրն արտահայտել է իր տեսակետը, թե ինչպես առաջ տանել կարգավորման գործընթացը: Նախագահները նաև վերահաստատել են համաձայնությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման ուղղությամբ, և օպերատիվ մանրամասները դեռ շարունակում են քննարկվել: Համանախագահները պլանավորում են հանդիպել արտաքին գործերի նախարարներին 2016 թվականի դեկտեմբերին Համբուրգում ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովի ժամանակ` քննարկելու ամենավաղ ժամկետներում նախագահների հնարավոր հանդիպումը: Ամենաբարձր մակարդակով նման երկխոսությունն անհրաժեշտ է կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու նպատակով: Տարածաշրջանային այցի ժամանակ համանախագահները նաև հանդիպել են «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»-ի հետ` քննարկելու այն աշխատանքը, որը կազմակերպությունն իրականացնում է կորած անձանց մասին տեղեկատվության փոխանակման ուղղությամբ. հումանիտար քայլ, որին համանախագահները բոլոր մակարդակի հանդիպումների ժամանակ հայտնել են իրենց լիակատար աջակցությունը: