Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Կանանց մասնակցությունը ընտրություններին. առկա խոչընդոտներ և մարտահրավերներ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
1111

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ հոկտեմբերի 26-ին, ժամը 12:30-ին «Մեդիա կենտրոն»-ում կանցկացնի քննարկում՝«Կանանց մասնակցությունը ընտրություններին և քաղաքական գործընթացներին. առկա խոչընդոտներ և մարտահրավերներ» թեմայով : Միջոցառման նպատակն է հասարակական և քաղաքական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել Հայաստանում կանանց քաղաքական դերը տեղական և համապետականնշանակության ընտրություններում: Թեման  արդիական  է  այնքանով, որ 2017թ. Հայաստանում տեղի են ունենալու Ազգային ժողովի ընտրություններ, իսկ2016 թ.սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 10 մարզի 690 համայնքում: ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավարի համար առաջադրված 931 թեկնածուներից ընդամենը 26-ն են եղել կանայք: Սակայն ընտրություններին արձանագրված արդյունքներով ընդամենը 9-ը կին է ընտրվել համայնքապետի ղեկավար, որոնցից 8-ը վերընտրվել են իրենց համայնքներում: Ընդհանուր առմամբ, կանանց ներգրավվածությունը խոշորացված համայնքներում նվազել է մի քանի անգամ՝ հասնելով 5%-ի: Հաշվի առնելով այս փաստը՝ փորձագետները քննարկմանը կանդրադառնան Հայաստանի քաղաքական դաշտում կանանց ներգրավվածության խնդիրներին և խոչընդոտներին, ինչպես նաև գալիք խորհրդարանական ընտրություններին: ՊԽԼԻ հայաստանյան գրասենյակը, հետևելով ՏԻՄ ընտրություններին և դրանում կանանց քաղաքական մասնակցությանը, պատրասվում է առաջիկայում հանդես գալ հոդվածով տվյալ թեմայի վերաբերյալ:Իսկ սույն միջոցառման նպատակն է խնդրին հաղորդել հանրային հնչեղություն՝տեղական լրատվամիջոցների լուսաբանման օգնությամբ: Քննարկման բանախոսներն են՝  

  • Անուշ Խաչատրյան, «ՕքսԵՋեն» հիմնադրամի Քաղաքականության և շահերիպաշտպանության պատասխանատու
  • Նատալյա Հարությունյան, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, «Կանայք և տեղական ժողովրդավարությունը» ծրագրի ղեկավար
  • Լենա Նազարյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ
  • Զառա Հովհաննիսյան, իրավապաշտպան, «50/50» քաղաքացիական նախաձեռնության անդամ
  • Սյուզի (Եպրաքսյա) Մեխակյան, Գյումրու ավագանու թեկնածու (1-ին համարի ներքո) ՀԱԿ կուսակցությունից, «Շրջապատ» շաբաթաթերթի խմբագիր(քննարկմանը կմիանա տեսազանգի միջոցով):