Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գործարարություն 2017» զեկույցում Հայաստանը 38-րդ տեղում է

Տնտեսություն
118574_47639f6660e9412e7417bc27f2c9

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի  տնտեսությունները գլխավորում են համաշխարհային առաջատար բարելավողների շարքը՝ ասվում է Doing Business-ի («Գործարարություն») վերջին զեկույցում ՎԱՇԻՆԳՏՈՆ, 25-ը հոկտեմբերի, 2016 թ. - Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի տնտեսությունները Համաշխարհային բանկի խմբի գործարարության դյուրինության զեկույցում լավագույն բարելավողների շարքում են: Տարածաշրջանի տնտեսություններն անցյալ տարի իրականացրել են գործարարության՝ ընդհանուր թվով 57 բարեփոխումներ՝ ըստ այսօր հրապարակված՝ «Գործարարություն 2017: Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի:   Այս տարի Հայաստանը 38-րդ տեղում է «Գործարարություն 2017» զեկույցում ընդգրկված 190 տնտեսությունների շարքում՝ 5 միավորով բարձրանալով անցյալ տարվա՝ «Գործարարություն 2016» զեկույցում զբաղեցրած 43-րդ տեղից (մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված վերահաշվարկի և մեկ տնտեսություն՝ Սոմալիան ավելացնելու արդյունքում): «Գործարարություն 2017» զեկույցում Հայաստանը 1.47կետով բարելավել է նաև իր՝ հեռավորություն սահմանագծից [1] ցուցանիշը՝ անցյալ տարվա 73.63%-ից հասնելով 72.16%-ի: Հայաստանը դյուրինացրել է գործարարությամբ զբաղվելը զեկույցում ընդգրկված երկու ոլորտում՝ վարկի ստացում և պայմանագրերի կիրարկում: Մասնավորապես, երկիրն ուժեղացրել է վարկերի հասանելիությունը՝ ընդունելով գործարքների ապահովության մասին նոր օրենք, որով հիմվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ժամանակակից և կենտրոնացված գրանցամատյան և բարելավել է իր՝ վարկերի մասով տեղեկատվական համակարգը՝ անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենքի ընդունմամբ: [1] «Հեռավորություն սահմանագծից» ցուցանիշն օգնում է գնահատել կանոնակարգման աշխատանքների բացարձակ մակարդակը և թե ինչպես է այն բարելավվում ժամանակի ընթացքում: Այս գնահատականը ցույց է տալից յուրաքանչյուր տնտեսության հեռավորությունը «սահմանագծից», որը «Գործարարություն» զեկույցի ընտրանքում 2005-ից ի վեր ընդգրկված յուրաքանչյուր ինդիկատորի մասով բոլոր տնտեսությունների համար լավագույն դրսևորումն է: Սա հնարավորություն է տալիս տեսնել որևէ ժամանակահատվածում որևէ տնտեսության գործունեության և լավագույն դրսևորման միջև բացը, ինչպես նաև գնահատել տվյալ տնտեսության կանոնակարգման գործողություններում ժամանակի ընթացքում տեղի ունեցած բացարձակ փոփոխությունն՝ ինչպես այն չափվում է «Գործարարություն» զեկույցով: Տնտեսության հեռավորությունը «սահմանագծից» արտահայտվում է 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն ցույց է տալիս ամենացածր գործունեությունը, իսկ 100-ը՝ սահմանագիծն է:   Համաշխարհային բանկ