Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ տղամարդիկ ամբողջ օրը քրեական ռազբորկաների մեջ են լինում. ՀՀԿ-ականը՝ Սամվել Ալեքսանյանի առիթով (տեսանյութ)

Քաղաքականություն
Samvel-Aleqsanyan

Հանրապետականները գիտեն, թե ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, որ Մոսկվայում երկու հայերի սպանության հետքերը բերում են Հայաստանի խորհրդարան. «Թամամ խոսքը էշին են ասում»,- ասում է  ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը: Նիկոլ Փաշինյանը խոսում է ուղղակիորեն Սամվել Ալեքսանյանի մասին, որի նախկին աշխատակիցներն են եղել սպանվածները: Բայց Համլետ Հարությունյանը պարոն Ալեքսանյանից նման բան չի սպասում. «Որովհետեւ ինքը շատ հումանիստ տղա է»: Այդ հումանիստ տղան, սակայն, նախկինում խնդիրներ է ունեցել սպանված Արմեն Իսրայելյանի հետ, վերջինս գործարարին մեղադրում էր իրեն պատանդ պահելու համար. «Դե եթե առեւանգել էր, թող էն ժամանակ սպաներ, էլի»:,- կարծում է Համլետ Հարությունյանը Պարոն Հարությունյանի համար մեղադրանքի չափանիշ չէ նույնիսկ այն փաստը, որ Սամվել Ալեքսանյանի անունը հաճախ է շոշափվում քրեական տարբեր պատմությունների մեջ. «Ի՞նչ կարեւոր ա քրեական ռազ... Հայ տղամարդիկ ամբողջ օրը քրեական ռազբորկաների մեջ են լինում»։ Վահրամ Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանին տեղեկացնում է՝ խղճիդ ես պատասխան տալու այդպիսի մեղադրանքի համար: Ինքը Սամվել Ալեքսանյանից նման բան չի սպասում. «Դա լավ երեւույթ չէ, որ ցանկացած դեպքի առիթով ցանկանում են իրենց քաղաքական վրեժխնդրությունը լուծել իրենց գործընկերների նկատմամբ»,- ասում է  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Խմբակցության ղեկավարը չի բացառում, որ եթե այսպես շարունակվի, Լենինի եւ Քենեդու սպանության հետքերն էլ կբերեն Հայաստանի Ազգային ժողով: Սամվել Ալեքսանյանը համենայդեպս գիտի ինչպես դուրս գալ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքի տակից. «Ինձ թվում է հումորով եւ փիլիսոփայորեն»: Էդվարդ Շարմազանովը կսպասի իրավապահ մարմինների աշխատանքին: Ինքը վատ չի զգում, որ իր կուսակցության ներկայացուցչի անունը կապվում է միանգամից երկու հոգու սպանության հետ. «Եթե հետեւեք Թրամփ-Քլինթոն դեբատներին, կզգաք, որ նույնիսկ աշխարհի ամենազարգացած ժողովրդավարական երկրում նախագահի երկու ամենահավանական թեկնածուներն ինչի մեջ ասես իրար չեն մեղադրում»,- նշում է  ԱԺ փոխնախագահը: Պարոն Շարմազանովը սպասում է որեւէ մեկի մեղքի հաստատմանը: Իսկ առայժմ պարոն Փաշինյանը թող իմանա՝ ժողովրդավարական երկրում գոյություն ունի անմեղության կանխավարկած: