Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Պաշտոնական
roads2

Ուշադրություն Հոկտեմբերի 26-ին, բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռների` սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հորդորում ենք նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում են տեղումներ: 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-ին կնվազի 4-5, 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: arm-25 Երևանում` Հոկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում է անձրև, 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի գիշերը և առավոտյան առավել բարձրադիր հատվածներում սպասվում է թաց ձյուն: 25-arm Երևանի հոկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`   25.30C (1972 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`      -2.90C (1977 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան`  11.30C