Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Սասնա ծռերը որպես վկա ցուցմունք կտան Գեւորգ Սաֆարյանի գործով (տեսանյութ)

Հասարակություն
dat-1-1

«Սասնա ծռեր» խմբի անդամներն  ու նրանց օժանդակողները վկայի կարգավիճակում ցուցմունք կտան  Գեւորգ Սաֆարյանի գործով: «Կարո Եղնուկյանը գտնվում է «Երեւան- Կենտրոն» ՔԿՀ-ում, Վարուժան Ավետիսյանն ու Սմբատ Բարսեղյանը նույնպես Սասնա ծռերից են, Գարեգին Չուքասզյանի մասին տեղեկություն չկա»,- Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին տեղեկացրեց Գեւորգ Սաֆարյանի պաշտպանը : Պաշտպանական կողմի 13 վկաներին, այդ թվում՝ Սասնա ծռեր խմբի 4 անդամներին՝  Վարուժան Ավետիսյանին,  Սերգեյ Կյուրեղյանին, Գագիկ Եղիազարյանին, Սմբատ Բարսեղյանին դատախազը չէր ներառել դատակոչի ցուցակում, քանի որ նրանք Գեւորգ Սաֆարյանի համախոհներն են, մինչդեռ ոստիկան Գեղամ Խաչատրյանի ենթակաները ներառված էին ցուցակում։ Պաշտպան Տիգրան Հայրապետյանը մտահոգություն հայտնեց, որ ոստիկան վկաները կախվածության մեջ կլինեն վերադասից։ Այսօր դատարանում պետք է հարցաքննվեր մեղադրական կողմի վերջին վկան՝ Կարեն Հովհաննիսյանը, սակայն նա կրկին չէր ներկայացել: Ամանորի գիշերը տոնածառ տեղադրելու փորձից հետո ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ մեղադրվող   Գեւորգ Սաֆարյանը այսօր հրաժարվեց ցուցմունք տալ, փոխարենը հանդես եկավ հայտարարությամբ՝ խնդրելով այն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին. «Նախաքննությունը գնացել է ոչ միայն կոպիտ խախտումներով եւ ոչ միայն փաստացի մարդու գլխին գործ սարքելով, այլ Քրեական օրենսգրքով արգելված մեթոդներով:  Մասնավորապես վկաներից մեկը դատարանի դահլիճում հարցերին պատասխանելով ասաց, որ չի տվել այնպիսի ցուցմունք, ինչպիսին քննիչը իր անունից գրել է»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը: Մեղադրողը նշեց, որ Գեւորգ Սաֆարյանը անձամբ կարող է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել:  Գործով դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 10-ին :