Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի շարք ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

Հասարակություն
0710d8e3cc5977858635521dc11a9f5a-472x265

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ստեփանավանում, Վանաձորում, Տաշիրում, Սևանում, Նոյեմբերյանում, Գորիսում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում, Մեղրու լեռնանցքում տեղում է ձյուն: Մարալիկի տարածաշրջանի Լանջիկ գյուղի հատվածում, ինչպես նաև Ախուրյանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը`  50-60 մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն