Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրում բառադի վիճակ է. Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Armen-Martirosyan-nnkar-1

2017 թվականին ազատ ու արդար ընտրություններ չեն անցկացվի, քանի դեռ Հայաստանում մթնոլորտը չի փոխվել։ «Գահավիժող սոցիալ-տնտեսական  իրավիճակում ենք գտնվում։ Բառիս բուն իմաստով բառադի վիճակ է երկրում»,- այսպես է մեկնաբանում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Քվեարկության ընթացքի տեսագրումն ու ընտրացուցակների հրապարակումը ևս Արմեն Մարտիրոսյանին չեն համոզում։ Իշխանությունն առաջ կանցնի մյուս քաղաքական ուժերից՝ օգտագործելով համամասնական ընտրահամակարգը։ «Բերեցին շատ ավելի կեղտոտ տարբերակ։  Խոշոր գյուղերի գյուղապետեր, քաղաքապետեր, մարզպետներ, տեղական օլիգարխիկներ, իշխանիկներ ցուցակում դնելու են, ասելու են քաղաքապետ ես՝ էսքան ձայն չապահովվեցիր, ուրեմն հրաժարական ես տալու»։ Իշխանությունն այլ ուղղությամբ էլ է աշխատում։ Արմեն Մարտիրոսյանը նշում է. «Նոր կուսակցություններ է բացել։ Նրանք փորձելու են դաշտը լղոզել, իրենց խնդիրը միակ դա է՝ թեկուզ 3 կամ 2% կհավաքեն։  Իրենք փորձելու են ընդդիմության ձայները փոշիացնել»։ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ ընդդիմության միավորումն անհրաժեշտություն է։ Իրենք ճանապարհ կգնան այն քաղաքական ուժի հետ, որոնք կողմնակից են Ռուսաստանից Հայաստանի անկախացմանն ու արմատական իշխանափոխությանը։ «Նմանատիպ միավորումը միակ այլընտրանքը կլինի իշխանություններին»։ Նոյեմբերին սպասվում է Հանրապետական կուսակցության համագումարը։ Մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ իշխող ուժը ընտրություններին ընդառաջ իր շարքերից կհեռացնի վարկաբեկված գործիչներին՝ ավելի լավ տեսք ունենալու համար։ Սակայն Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ դրանով իշխանությունը չի հրաժարվի աթոռներին մնալու ցանկությունից։ «Եթե օլիգարխներին իրենց կիրթ զավակներով են փոխարինում, դրանով համակարգը չի փոխվում, հակառակը՝ ավելի արմատանում է։ Ինչ է՝ այդ փոփոխության արդյունքում հանրային բարիքը վերաբաշխվելու է մեզ՝ բոլորի՞ս։ Էն թալանած գումարները, որ կան, մենք բոլորս դա ունենալո՞ւ ենք, չէ»։ Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանը որևէ տեղեկություն չունի, թե ինչ փուլում է գտնվում Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար հարուցված քրեական գործը։ Երեք ամիս անց էլ նա դեռ չի հարցաքննվել։   Մանրամասները՝ տեսանյութում