Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  «Սասնա ծռեր»-ին օժանդակողն ազատ է արձակվել

Քաղաքականություն
a4e1b54b722a9df304f700ec12bd6635

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Սերգեյ Հակոբյանը քիչ առաջ  ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:  Այս լուրը «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը։ Վերաքննիչ քրեական դատարանը երեկ որոշել էր 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Սերգեյ Հակոբյանին: Պաշտպանի խոսքով՝ նրան անազատության մեջ պահելը անհիմն է, քանի որ ընդհանրապես կապ չունի  այս գործի հետ: «ՊՊԾ գնդից մեկը զանգահարել էր իր ծանոթին, այդ ծանոթը զանգահարել էր Սերգեյ Հակոբյանին, սակայն նա չէր էլ խոսել զանգահարողի հետ», - ասաց Տիգրան Հայրապետյանը: