Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կքննարկվի Հայաստան-Ռուսաստան այլընտրանքային ճանապարհի հարցը

Քաղաքականություն
Chanaparh

Վրաստանում առաջիկայում կայանալիք տնտեսական համաժողովի ընթացքում կքննարկվի Հայաստանից Ռուսաստան այլընտրանքային ճանապարհի հարցը։ Այսօր լրագրողերի հետ հանդիպման ընթացքում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վոլինկինը նշեց, որ Վերին Լարսի ճանապարհը, հատկապես կլիմայի փոփոխության հետեւանքով, պարբերաբար փակվում է, հետեւաբար, բնական է, որ պետք է այլընտրանքային ճանապարհներ փնտրել։ «Հարավային Օսեթիայի ճանապարհի բացումը քաղաքական հարց է, որը պետք է քննարկել։ Վերջին 8 տարիներին Վրաստանի եւ Ռուսաստանի քաղաքական հարաբերությունները սառեցված են,  ես կարծում եմ, որ հարցին պետք է մոտենալ ոչ թե քաղաքական տեսանկյունից, այլ տնտեսական շահավետության»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ հարցը պետք է քննարկվի Հայաստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ։ Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոյի խոսքերով, առայժմ Իրանից դեպի Ռուսաստան մեծ առեւտրաշրջանառություն չկա։ «Նոր ճանապարհների շինարարության մեջ կարելի է  ներդրումներ կատարել, եթե դրանք տնտեսապես հիմնավորված լինեն։ Հիմա մենք փորձում ենք կապեր հաստատել  եւ ավելացնել այդ առեւտրաշրջանառությունը։ Ճանապարհ կառուցելը դժվար չէ, 3-5 տարում կարելի է այդ ճանապարհը կառուցել, սակայն դա պետք է տնտեսապես հիմնավորված լինի»,-ասաց Ա. Բաբկոն։