A
A
Ընտրվում է 2017 թ. տարվա թռչունը
Հայաստանի թռչունների պահպանման միությունը (BirdLife Հայաստանում) հրավիրում է ձեզ մասնակցելու հասարակական քվեարկմանը, որի նպատակն է` ընտրել 2017 թվականը խորհրդանշող թռչնատեսակը: «Տարվա թռչուն» նախաձեռնության նպատակն է սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների և նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին: Նախաձեռնությունը նվիրված կլինի քվեարկման արդյունքում առավելագույն ձայներ հավաքած թռչնատեսակի պահպանմանը և ուսումնասիրմանը: Խնդրում ենք ընտրել Հայաստանի թռչնաշխարհի ներկայացուցիչներից մեկին: Քվեարկելու համար այցելեք այստեղ Կամ լրացնել նամակում կցված հարցաթերթիկը և ուղարկել այն [email protected] հասցեով: