Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ավտոճանապարհները՝ 15.00-ի դրությամբ

Պաշտոնական
roads6

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում, Վանաձորում, Տաշիրում, Սևանում, Նոյեմբերյանում, Գորիսում, Մեղրիում հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, տեղում է ձյուն, Տավուշի և Թումանյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև: Ախուրյանի տարածաշրջաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն