Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը՝ Հայաստանում. հրավիրվել է նաև Ադրբեջանը

Կարևոր լուրեր Հասարակություն
ashotyan-tigran

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունն այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում՝ նոյեմբերի 12-ին և 13-ին, Ծաղկաձոր քաղաքում։ Առաջնությանն այս տարի մասնակցելու է 56 թիմ,՝աշխարհի 24 երկրից. «Փաստորեն Հայաստան է գալու մոտ 400 զարգացած, գիտակ, կարդացած մարդ: Եվ մենք լավ հնարավորություն ունենք վարակել նրանց Հայաստանով, պատմել ամեն ինչ մեր երկրի մասին, իսկ նրանք էլ իրենց հերթին արդեն աշխարհով կտարածեն դա»,- կարծում է գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը: Հայաստանը, որպես կազմակերպիչ երկիր, այս տարի հրավիրել է նաեւ Ադրբեջանին. «Մենք երաշխավորել ենք նրանց անվտանգությունը, ի տարբերություն իրենց, որ մշտապես հայտարարություն են քարոզում, մենք նման բաներ չենք անում: Սակայն նրանք հրաժարվեցին գալ»,- նշեց առաջնության կազմկոմիտեի համանախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ երբ առաջնությունը անցկացվում էրԱդրբեջանում, այդ երկիրը մեզ անգամ չէր հրավիրել: Առաջնությանը կմասնակցի նաեւ հայկական 5 թիմ: