Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր հանգստի գոտի` Քանաքեռ-Զեյթունում

Կարևոր լուրեր Հասարակություն
bak

Բակերի  համալիր բարեկարգման 2016 թվականի աշխատանքների համատեքստում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մոտ օրերս բնակիչներին կհանձնվի ևս մեկ հանգստի գոտի: Զաքարիա Սարկավագի 151/2 հասցեում ձևավորված այս գոտում, տարածքի բարեկարգումից զատ. տեղադրվել են  մանկական խաղեր, նստարաններ, զրուցարան: Բակում ներկառուցվել է ցայտաղբյուր, ձևավորվել են կանաչ տարածքներ, ճեմուղիներ:  Տարածքն ամբողջությամբ ցանկապատվել է: Հանգստի գոտու կառուցապատման ողջ  ընթացքում հաշվի են առնվել բնակիչների կարծիքներն ու առաջարկությունները:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն