Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանի խաղընկերոջը խորհուրդ է տրվել հեռանալ թիմից   

Սպորտ
sport-2

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի ավագ Ուեյն Ռունիին խորհուրդ է տվել նոր ակումբ փնտրել: Պորտուգալացի մասնագետը նշել է, որ ֆուտբոլիստը իրեն չի հայտնել նախկին վնասվածքի մասին, որի պատճառով վերջինս խնդիրներ է ունեցել խաղալիս: Հենց դրա պատճառով Ժոզե Մոուրինյոն ավագին չի ընդգրկել թիմի վերջին հանդիպմանը: Ուեյն Ռունիի պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է, որ ցանկացած պահին պատրաստ է բաց թողնել նրան, եթե ֆուտբոլիստը ցանկություն կհայտնի տեղափոխվելու այլ ակումբ: Նշենք, որ Ուեյն Ռունիով շատ են հետաքրքրված չինական ակումբները: Մասնավորապես՝ «Շանհայ Շանգանը» պատրաստ է 80 մլն ֆունտով ձեռք բերել Անգլիայի հավաքականի ավագին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ բոլոր հարցերը համակարգում է պորտուգալացի մասնագետը: