Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 օրում՝ 8 պատահար

Հասարակություն
police-1

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 24-ից 25-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության՝ 10, խարդախության՝ 6, հարկերից խոսափելու՝ 2, թմրանյութի հայտնաբերման՝ 2 և կաշառակերության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: