Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հալեպում վերսկսվել են բախումները (տեսանյութ)

Քաղաքականություն
alepo

Ամերիկայի ձայն Եռօրյա մարդասիրական դադարից հետո Հալեպի շուրջ վերսկսվել են ռազմական գործողությունները: Մեծ Բրիտանիայում գործող Սիրիայի հարցով զբաղվող մարդու իրավունքների խումբը տեղեկացնում է նոր ռմբակոծությունների ու հարձակումների մասին: Խմբի տեղեկությամբ բախումներ են արձանագրվել հնագույն քաղաքի մի շարք հատվածներում, որոնք շփման գծեր են կառավարական զորքերի վերահսկողության տակ քաղաքի արևմտյան հատվածի և ընդդիմության վերահսկողության տակ գտնվող արևելյան մասերի միջև: Ընդդիմադիր զինյալները պատրաստվում են այնտեղ հարձակում սկսել կառավարական ուժերի դեմ և կոչ են արել քաղաքացիական ազգաբնակչությանը լքել կառավարական զորքերի վերահսկողության գոտին: Ուրբաթ օրը ՄԱԿ-ը ստիպված էր դադարեցնել ծրագրավորած մարդասիրական գործողություններն ու վիրավորների դուրսբերումը, քանի որ հակամարտող կողմերը չէին տրամադրել անվտանգության երաշխիքներ: ՄԱԿ-ի տեղեկության համաձայն, մոտ 250 հազար քաղաքացիական բնակիչներ արևելյան Հալեպում կարիք ունեն շտապ մարդասիրական օգնության, իսկ հարյուրավոր վիրավորներ՝ անհապաղ բժշկական միջամտության և դուրս բերման: ՄԱԿ-ի ու Կարմիր Խաչի՝ մարդասիրական օգնությամբ բեռնված բեռնատարները շաբաթներ ի վեր կանգնած են թուրքական սահմանի մոտ՝ սպասելով անվտանգության երաշխիքների տրամադրմանը՝ հակամարտության գոտի օգնություն հասցնելու համար: