Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցմահ դատապարտյալների վաղաժամկետ ազատման երկու դիմում մերժվեց. Հետք

Քաղաքականություն
cmah

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ցմահ ազատությունից զրկված դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի բողոքն ընդդեմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կայացրած որոշման: 20 տարի բանտում գտնվելուց հետո Արմեն Տեր-Սահակյանը դիմել է պայմանական ազատման համար, սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը որոշում է կայացրել  հարցի քննությունը մեկ տարով հետաձգել: Դատարանի դահլիճում Արմեն Տեր-Սահակյանը, պատասխանելով նիստը նախագահող դատավորի այն հարրցին, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել անկախությունից ի վեր, պատասխանեց, որ կոմունիստների ժամանակ զսպվածություն կար, որը հիմա չի նկատվում. «Էն ժամանակ հարգանք կար, հիմա ով ինչ ուզում` անում ա էս պետության մեջ,  հիմա «բեսպրիդել» ա»: Դատապարտյալը նշեց նաև, որ եթե 20 տարվա ընթացքում որևէ աշխատանք չի տարվել իր հետ, ինչպե՞ս պետք է կատարեն այդ աշխատանքը 1 տարվա մեջ. «Եթե ունեմ երկու խրախուսանք, տույժ չունեմ, 20 տարի ինձ հետ եթե աշխատանք չեն տարել, մի տարվա մեջ պիտի տանե՞ն, ես դրա իմաստը չեմ հասկանում: Էս մի տարին անցնի, մյուս տարի ասելու են` պիտի աշխատանք ճարես, թե չէ հետաձգում ենք, եթե 20 տարի աշխատանք չեն տվել, մի տարվա մեջ պիտի տա՞ն»: Նախորդ դատական նիստի ընթացքում դատախազ Վ. Հարությունյանն իր կարծիքի մեջ ներկայացրել էր, որ ՔԿՀ-ի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ: «Հայաստանում ցմահների հետ կապված շարժ, ի վերջո, լինելու է, թե չէ: ՀՀ-ում վաղաժամկետը չի աշխատում, դրա համար են բոլորը բողոքում: Ինչ դեր ունի խրախուսանքը, եթե չի ազդում»,-նիստի վերջում ասաց Արմեն Տեր-Սահակյանը: Դատական նիստի ավարտին և դատավորի կայացրած որոշումը հրապարակելուց հետո, նույն նիստերի դահլիճում շարունակվեց Արմեն Տեր-Սահակյանի բախտակից ընկեր Ալիկ Գրիգորյանի՝ վաղաժամկետ պայմանական ազատման դիմումի քննությունը: Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը այս դիմումը ևս մերժեց: Մանրամասներն՝ այստեղ