Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

Քաղաքականություն
1-25

ՀՀ ԶՈՒ 2016 թվականի պատրաստության պլանի համաձայն, հոկտեմբերի 17-ից 21-ը 4-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող մոտոհրաձգային զորամասերից մեկի անձնակազմի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն: Զորավարժության թեման էր գնդի բերումը մարտական պատրաստականության լրիվ աստիճանի, ռազմերթի իրականացում և կենտրոնացման շրջանի զբաղեցում, պաշտպանական մարտի նախապատրաստում և վարում, անցում հարձակման հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում: 2 3 4   Զորավարժության կրակային փուլն անցկացվել է հոկտեմբերի 20-ին: Պայմանական հակառակորդի գրոհը կասեցնելու, նրա զորային ուժերը ոչնչացնելու ու ետ շպրտելու նպատակով գործի են դրվել հրետանային, հակաօդային պաշտպանության և այլ կրակային միջոցներ: Ճիշտ մարտավարության, դիպուկ կրակի ու ստորաբաժանումների ներդաշնակ գործողությունների շնորհիվ զորավարժության սցենարով նախատեսված բոլոր գործողությունները հաջողությամբ կատարվել են: Նմանաբնույթ զորավարժությունների ընթացքում կատարելագործվում է ստորաբաժանումների մարտական ներդաշնակումը, դաշտային պատրաստվածությունն ու անձնակազմի մարտավարամասնագիտական հմտությունները, ամրապնդվում են հրամանատարների գործնական ունակությունները: 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17