Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոստիկանները չարաշահում են իրենց իրավունքները». փաստաբաններ (տեսանյութ)

Հասարակություն
1477315287_asulis

Ոստիկաններն այսօր ժողովրդին թիկունքով են շրջված,-այսպիսի համարձակ հայտարարությամբ են հանդես եկել գյումրեցի փաստաբանները: Ըստ նրանց, նման կարծիքի ձևավորման պատճառ է հանդիսացել վերջին շրջանում ՀՀ ՔՕ 316 հոդվածի կիրառումը ոստիկանության ներկայացուցիչների կողմից, որի արդյունքում մեղադրյալի աթոռին են հայտնվում քաղաքացիները: Հիշեցնենք, որ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածով քրեական պատիժ է նախատեսվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի համար, որը պատժվում է մինչև 5 տարի ազատազրկմամբ, իսկ նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը` մինչև 10 տարի ազատազրկմամբ: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում