Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թղթի վրա եւ իրականում. «Արամուսի գազարը» կարող է բրենդ դառնալ (տեսանյութ)

Հասարակություն
txti-vra-ev-irakanum11

Գյուղատնտեսին աջակցությունը սպառման շուկաների  ստեղծումն է։ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի դիտարկմամբ՝ եթե սպառման շուկաներ լինեն, գյուղացին շահագրգռված կլինի ավելացնելու իր հողատարածքը, բերքը, պարարտանյութերի կամ քիմիկատների օգտագործումը իրեն ավելի հասանելի կլինի, ավելի ճիշտ կիրառի տեխնոլոգիաները: «Ա1+»-ի  «Թղթի վրա եւ իրականում» հաղորդաշարի ընթացքում պարոն Մակարյանը նաեւ առաջարկ է անում ներդնել  գյուղական բրենդների գաղափարը, ինչպես օրինակ՝ Արամուսի գազարը:txti-vra-ev-irakanum15 «Ասենք, եթե թեկուզ մի քանի ընտանիք միավորվեն՝ քանակն արդեն հետաքրքիր կլինի  թե վերամշակողների համար, թե ընտանեկան պայմաններում պատրաստող պահածոների դեպքում: Կարելի է էկոլոգիապես մաքուր արտադրանքը զբոսաշրջիկների կամ փոքր խմբերի միջազգային կոնֆերանսների ընթացքում սուրճի ընդմիջման ժամանակ կամ նմանատիպ նպատակների համար օգտագործել»,-ասաց  Գագիկ Մակարյանը, հավելելով, որ սա նաեւ սոցիալական կողմ ունի: «Երբ սոցիալական կողմի մասին չենք խոում տուժում ենք, քանի որ դա ողջ աշխարհում արժեք ունի»,-ասաց միության նախագահը: txti-vra-ev-irakanum13 Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության ծրագրերի իրագործման աջակցության եւ մեթոդական խորհրդատվության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Կարպետյանի խոսքերով, իրենք բացի սոցիալական ծրագրերից, ունեն նաեւ փոքր բիզնեսի աջակցության ծրագրեր: «Դրանց ընթացքում կազմակերպում ենք ուսուցումներ, որոնց ընթացքում սովորեցնում ենք ինչպես կազմակերպել բիզնես, ինչպես ուսումնասիրել հարկային դաշտը: Մենք հաճախ գործ ենք ունենում երկարատեւ գործազուրկների հետ, որոնք բավական հեռու են մնացել աշխատանքային միջավարից: Փորձում ենք իրենց մոտ բարձրացնել ինքնավստահությունը, որպեսզի իրենց ուժերի վրա վստահ լինելով կարողանան առաջ ընթանալ»,-ասաց Անահիտ  Կարապետյանը: