Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻՖԱ-ն 500 դոլարով է գնել աշխարհի առաջնության թալիսմանը

Սպորտ
sport-fifa-talisman

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան Տոմսկի պետական համալսարանի ուսանող Եկատերինա Բոչարովայից գնել է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության թալիսմանը: «Ինձ վճարել են 500 դոլար: Թալիսմանն այժմ պատկանում է ՖԻՖԱ-ին: Այդ մասին ինձ նախապես էին տեղեկացրել: Երբ էսքիզները ներկայացնում էի իմ դասախոսներին, նրանք դժկամությամբ էին ընդունում՝ մտածելով, որ դա լուրջ չէ: Այժմ նրանք հպարտանում են իմ թալիսմանով», - ասել է Եկատերինա Բոչարովան: Նշենք, որ Ռուսաստանում անցկացված համաժողովրդական քվեարկության արդյունքներով 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության թալիսման է ընտրվել Զաբիվակա անունը կրող գայլը: