Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջվել է վերանայել «Մատաղիսի» գործով վերաքննիչ դատարանի վճիռը. ՀՔԱՎ

Քաղաքականություն
image-6

2016 թ. մարտի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց «Մատաղիսի» գործով, որով ճանաչեց ՄԻԵԿ 3-րդ (Խոշտանգումների արգելում) և 5-րդ (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումները՝ արձանագրելով, որ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը 2004 թ. ապրիլի 19-24-ը ապօրինաբար զրկվել են ազատությունից և Պետությունը արդյունավետ քննություն չի իրականացրել նրանց խոշտանգումների ենթարկելու ուղղությամբ: Մինչ այդ՝ 2005 թ. դեկտեմբերի 26-ի որոշմամբ Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին ապօրինաբար ազատությունից զրկելու և բռնությունների ենթարկելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա  ՀՀ Գլխավոր դատախազությունը հրաժարվել էր քրեական գործ հարուցել՝ հիմք ընդունելով վերջիններիս դեմ հարուցված քրեական գործի շրջանակում Սյունիքի մարզի դատարանի կայացրած դատավճիռը, որով բռնությունների ենթարկվելու վերաբերյալ նրանց հայտարարությունների ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում դրանք համարվել են անհիմն, այն դեպքում, որ Սյունիքի մարզի դատարանը իրավասու չի եղել իր կողմից քննվող քրեական գործի սահմաններից դուրս քննություն իրականացնելու: Գլխավոր դատախազության որոշումն օրինական էր համարվել ինչպես առաջին ատյանի, այնպես էլ նախկին Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թ. մարտի 14-ի որոշմամբ: Ամբողջական հոդվածը այստեղ © 1998-2016 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ