Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է դեսպանների

Հասարակություն
artem-2

ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է  Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝  նախարարը հույս է հայտնել, որ դեսպանն իր դիվանագիտական առաքելությամբ մեծ ներդրում կունենա երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների զարգացման գործում: Այնուհետև, նախարարը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ կուտակային կենսաթոշակային համակարգը, ներկայիս զարգացումները, զբաղվածության պետական ծրագրերը, որոնք ուղղված են աշխատաշուկայում անմրցունակ անձանց, ինչպես նաև անդրադարձել ոլորտի մյուս ծրագրերին: Պարոն Գիորգի Սագանելիձեն բարձր է գնահատել ոլորտում կատարված բարեփոխումները,  որոնք հիմնականում ուղղված են հասարակության խոցելիշերտերին: Արժևորելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր առաքելությամբ ներդրում ունենալ  երկու երկրների միջև կապերի խորացման ու ամրապնդման գործում: artem1 Նույն օրը նախարար Արտեմ Ասատրյանn ընդունել   է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ ալ Էնեզին:  Նախարարը շնորհավորել է նորանշանակդեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններմեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Արտեմ Ասատրյանը բարձր է գնահատել Քուվեյթի դեսպանության հետերկարամյա արդյունավետ  համագործակցությունը, որի արդյունքում այսօր կառուցվել և կահավորվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում կառուցված  Քուվեյթի Պետության անվան նոր մասնաշենքը, որը նախատեսված է  անկողնային խնամք ստացող  ավելի  քան  70  տարեցի համար:  Նախարարը հույս է հայտնել, որ բարեկամ Քուվեյթի հետհարաբերությունները  նորանշանակ դեսպանի ջանքերով ավելի կամրապնդվեն և նոր մարդասիրական ծրագրերի սկիզբ  կհանդիսանան: Իր հերթին Դեսպան ալ Էնեզին վստահեցրել է, որ համագործակցությունը շարունակական կլինի և կյանքի կկոչվեն բոլոր այն համատեղ ծրագրերը, որոնք ուղղված են հասարակության խոցելի խմբերին և  կարիքավոր անձանց:     ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին